Անչափահաս մահապարտ-ահաբեկիչը`դպրոցական համազգեստով, ահաբեկչություն է իրականացրել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում:

Պայթյունը որոտացել է ռազմական պարապմունքների ժամանակ: Զոհվել է 27 զինծառայող, 40 մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է մահապարտ-ահաբեկչին հաջողվել ներթափանցել Մարդան քաղաքի նորակոչիկների պատրաստության բանակային կենտրոն, որը խստորեն հսկվում էր: