Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը. Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ դեսպան է նշանակվել եվրոպական երկրներից մեկում. «Երախտագիտությամբ ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը և այսօր ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Կադրային դիվանագետի համար դեսպան նշանակվելը բաղձալի և կարևորագույն մի հանգրվան է, որի մասին թե համալսարանական, թե աշխատանքային տարիներին կարող ես միայն երազել։ Երախտապարտ եմ վսհատության և գնահատանքի համար»։

Տիգրան Բալայանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ՝ մինչև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտը շարունակելու է իրականացնել գագաթաժողովի խոսնակի պարտականությունները։