Ռուսաստանում տղամարդուն եւ 12-ամյա աղջկան կասկածում են Լենինգրադի մարզի Նովինկա բնակավայրի 21-ամյա բնակչի դաժան սպանության եւ մասնատման մեջ, փոխանցում է ՆՏՎ-ն:

Օպերատիվ աշխատողները տեղի սպանված բնակչի միսը գտել են վառարանին դրած տապակի մեջ: Հանցագործները փորձել են հետքերը մաքրել՝ հրկիզում կազմակերպելով, սակայն դրանով միայն իրենց մատնել են: Հարեւանները տեսել են, թե ինչպես են տղամարդն ու երեխան պատուհանից դուրս ցատկել, որտեղից ծուխ էր ելնում: Նրանք ոստիկանություն են կանչել, հավանական մարդակերներին ձերբակալել են: Տղամարդը Ալթայի երկրամասի 22-ամյա բնակիչ է:

Սպանվածի անձը հաստատվել է՝ նա 21-ամյա երիտասարդ է, բարաքային տիպի շենքերից մեկի բնակարանի սեփականատերը, որտեղ եւ տեղի է ունեցել սպանությունը: Սպանվածի եղբայրը առաջինն է տեսել հարազատի մարմինը: Նա ասել է, որ բնակարանում ամեն ինչ իրար էր խառնած: Նա պատմել է, որ եղբայրը հազվադեպ էր իր մոտ ապրել թույլատրում քիչ ծանոթ մարդկանց: