Սինգապուրում սպասուհիների վաճառքի մասին հայտարարությունը զայրույթ է հարուցել հարեւան Ինդոնեզիայում, հայտնում է AFP-ն:

Սինգապուրում սպասուհիները հիմնականում ծագումով Ինդոնեզիայի, Ֆիլիպինների եւ Մյանմարի աղքատ շրջաններից են:

Սինգապուրը աշխատանքի տեղավորման գործակալությանը թույլ է տվել գովազդ տեղադրել, որն առաջարկում է Ինդոնեզիայից սպասուհիների ծառայություններ: Համացանցում հրապարակված հայտարարությունը Ինդոնիազիայից մի քանի սպասուհիների ծառայություն է առաջարկել, մինչդեռ այլ հայտարարություններում նշված է, որ նույն սպասուհիների ծառայություններն արդեն «վաճառված» են: Այս միջադեպը Ինդոնեզիայում զայրույթ է հարուցել: Հետագայում հայտարարությունները կայքից հեռացվել են:

Նախարարությունից հայտնել են, որ աշխատանքի տեղավորման գործակալության լիցենզիան անցյալ ամիս կասեցվել էր: Սինգապուրի իշխանությունները հայտարարել են, որ աշխատանքի տեղավորման գործակալություններից ակնկալում են «իրենց ծառայությունների մարքեթինգի ժամանակ զգայունություն դրսեւորել»: