Արեւմտյան աշխարհը ցնցվել է զանգվածային սկանդալից: Երեք հարգարժան գիտնականեր խոստովանել են, որ մեկ տարի շարունակ ոչ այնքան էթիկական փորձ են կատարել: Նրանք բաց նամակ են գրել Areo ամսագրին եւ պատմել իրենց փորձի մասին բացահայտելով իրենց անունները՝ Ջեյմս Լինդսի, Հելեն Փլաքրոուզ եւ Փիթեր Բողոսյան:
BBC-ն հաղորդում է, որ գիտնականները կանխամտածված անիմաստ եւ անգամ բացահայտ անհեթեթ գիտական հոդվածներ են գրել սոցիալական գիտությունների տարբեր բնագավառներում, որպեսզի ապացուցեն, որ գաղափարախոսությունը վաղուց հաղթել է առողջ դատողությանը:
Աշխատանքները գրվել են հորինված անուններով եւ ինչպես եւ ենթադրում էին հեղինակները հաջողությամբ ստուգում են անցել եւ տպագրվել հեղինակավոր գիտական ամսագրերում:
Իսկ առավել անհեթեթ հոդվածներից մեկն այն մասին, որ այգում շների միջեւ սեքսը պետք է դիտարկել բռնաբարությունների մշակույթի ենթատեքստում, անգամ սոցիալական պարգեւի է արժանացել:
Գիտությունը նպատակ է դրել ճշմարտություն հաստատել, պնդում են հեղինակները, բայց սոցիալական հետազոտությունների ոլորտում ճշմարտությունն արդեն շատ քչերին է հետաքրքրում: Կարեւորը գաղափարական նորմերին համապատասխանելն է. տարբեր մակարդակների կեղեքիչների դատապարտումը եւ նվաստացածներին եւ վիրավորվածներին աջակցելը:




























