Նախորդ 2 տարիների ընթացքում ամբողջությամբ կատարել ենք մեր պարտավորությունը, չի եղել մի դեպք, որ գերավճարը չվերադարձնենք։ Այսօր՝ փետրվարի 10-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը հաստատեց մի կարգ, որի համաձայն գերավճարների ուշացման դեպքում արտահանողներին կվճարվի տույժ եւ տուգանք։ «Սա կարեւորագույն միջոցառում է։ Կառավարությունն ինքն իր համար սահմանում է շատ խիստ պատժամիջոցներ։ Սակայն անելու ենք ամեն ինչ, որպեսզի նման դեպքերը բացառվեն»,- ասաց Տ. Սարգսյանը։

Նշենք, որ 2011 թ. պետական բյուջեում գերավճարների վերադարձման նպատակով նախատեսվել է 20,6 մլրդ դրամ։