Կիպրոսում Լարնակայի քաղաքապետարանը որոշել է մի քանի հատուկ կետեր ստեղծել, որտեղ զբոսաշրջիկները եւ տեղացիները կկարողանան կերակրել անտուն կատուներին, հայտնում է The Cyprus Mail-ը:
Թափառող կենդանիներին կարող են սնունդ տալ միայն այնտեղ: Այդպիսի մի կետ արդեն բացվել է Մաքենզիի լողափի մոտ:
Իշխանությունները շեշտում են, որ հագանքով են վերաբերվում կենդանիներին հոգ տանելու մարդկանց ցանկությանը: Սակայն քաղաքապետարանը հիշեցնում է, որ պարտավոր է նաեւ «քաղաքում պահպանել հանրային առողջության բարձր մակարդակ եւ նվազագույնի հասցնել ինֆեկցիոն հիվանդությունների տարածման դեպքերը»:
Կերակրելու կետերը եւ սնունդի կոնտեյներները պետք է մաքուր լինեն, հայտնում է պարբերականը: Եթե բնակիչները աղտոտություն հայտնաբերեն, անհրաժեշտ է այդ մասին հայտնել կենդանիների իրավունքների պաշտպանության կամավորական կազմակերպություններին կամ քաղաքապետարանի ծառայություններին, որոնց խնդիրն է մաքրությանը հետեւելը:
Cat Paws հասարակական կազմակերպության տվյալներով՝ Կիպրոսում ապրում է 1,5-ից մինչեւ 2 մլն կատու: Գերակշռող մեծամասնությունը ստիպված է ինքնուրույն հոգալ իր սնունդի ու ապրելու վայրի հարցերը:




























