Հայաստանում կշարունակվի պարենային ապրանքների գների աճը, քանի որ հայաստանը աշխարհի մի մասնիկն է, իսկ աշխարհում ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսության տվյալներով վերջին 11 ամսում սննդամթերքի գնաճ է արձանագրվել: Այդ մասին փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` մեկնաբանելով սննդամթերքի գների աճը:

«Գների աճի միտումը շարունակվելու է: Վերջին 11 ամիսների հետազոտությունները ցույց են տալիս այդ միտումները, եւ Հայաստանը, լինելով խոշոր ներկրող, պետք է քայլեր ձեռնարկի` ուղղված գների աճի դեմ»,- ասել  է Այվազյանը` հավելելով, որ առաջի հերթին անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, նաեւ բարեփոխումներ գյուղատնտեսության ոլորտում: