Գիտնականները խասկի ցեղատեսակի շան վերաբերյալ իրենց հետազոտությունների մասին գրել են PLOS Genetics ամսագրում՝ տեղեկացնում է Planet today-ը։
Նրանք մանրամասն ուսումնասիրել են շանը եւ նույնիսկ կարողացել են պարզել, թե ինչու են դրանց աչքերը երկնագույն եւ սառը։
Պարզվել է՝ «սառցե» գույնը շները ձեռք են բերել PMEL17 եւ ALX4О գեների մետամորֆոզների շնորհիվ։ ԴՆԹ-ի նույն հատվածը իր կազմում եւս մեկ գեն է ունեցել՝ MITF-ը, որը պատասխանատու է աչքերի եւ մաշկի պիգմենտացիայի համար։
Բայց սրանով գիտնականները չեն բավարարվել եւ եւ պարզել են, որ խասկին շների առաջին ցեղատեսակներից է։ Այժմ նրանք փորձում են հասկանալ, թե որն է եղել այս շների առաջին բնակավայրը։




























