Խոսրովի արգելոցի տարածքում մոթել կառուցելն անթույլատրելի է, իսկ Հայաստանի կառավարության՝ նման գաղափարին սատարելու բոլոր հիմանավորումները՝տրամաբանությունից զուրկ։ Փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Կարինե Դանիելյանը։
«Հիմնավորումը, թե Խոսրովի արգելոցում հյուրարատների կառուցումը կարող է նպաստել էկոտուրիզմին, Հայաստանի պարագայում այնքան էլ արդարացված չէ։ Մերոնք սիրում են նման վայրեում կերուխում սարքել, անխնա վերաբերվել բնությանը, ինչն էլ ի բերջո կհանգեցնի կենդանական եւ բուսական բազմազանության վերացմանը»,- նկատեց բնապահպանը։
Նրա խոսքով, Հայաստանն արդեն իսկ հայտնվել է միջազգային մի շարք բնապահպանական կոնվենցիաներ ստորագրած, սակայն իր պարտավաորությունները վատ կատարող երկրների ցուցակում՝ մեկը Դալմայի այգիների, մյուսը՝ Թեղուտի հարցով։ «Բացի այդ, նման ձեռնարկ թույլ տվողները խախտում են հենց ՀՀ օրենսդրությունը, քանի որ արգելոցների եւ արգելավայրերի տարածքում կենսաբազմազանությունը խաթարող ցանկացած գործունեություն համարվում է ապօրինի»,- նկատեց Դանիելյանը։
Անդրադառնալով իրենց դաշինքի կողմից Խոսրովի արգելոցի խնդրով Մարդու իրավունքների պաշտպանին եւ բնապահպանության նախարարաություն ուղարկված նամակների պատասխաններին՝ դաշինքի անդամը նկատեց, որ դրանք ոչ մի կոնկետ լուծում չեն առաջադրել իրենց կողմից բարձրացված հարցին եւ միմյանց կրկնելով՝ գրել են այն վտանգների մասին, ինչ իրենք՝ բնապահպանները վաղուց գիտեն։



























