Պարզվում է, որ մեր հեռավոր նախնիները նույնպես համադամասեր են եղել եւ սիրել են սննդի մեջ տարբեր համեմունքներ օգտագործել։ Ամեն դեպքում այդ մասին են վկայում Ինդոնեզիայի Պաուլայ Այ կղզում հայտնաբերված մշկընկույզի սերմերը՝ տեղեկացնում է Planet today-ը։
Պարզվել է, որ տեղի բնակիչներն այն օգտագործել են ավելի քան 3000 տարի առաջ։
Բայց սա ամենը չէ։ Այս մարդիկ օգտագործել են նաեւ այլ համեմունքներ եւ պտուղներ՝ օսլա, բանան, յասմա եւ այլն։ Սակայն դեռեւս պարզ չէ, թե որտեղից են դրանք հայթայթվել։
Գիտնականներից ոմանք համոզված են, որ հին մարդիկ համեմունքներն ու պտուղները անտառից են հավաքել, մյուսները կարծում են, որ իրենք են աճեցրել։




























