ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն շաբաթ կստորագրի Բրեթ Քավանոյին Գերագույն դատարանի դատավոր նշանակելու հրամանագիրը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ծափահարում եւ շնորհավորում եմ ԱՄՆ Սենատին մեր մեծ թեկնածուին՝ դատավոր Բրեթ Քավանոյին ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու առթիվ։ Ավելի ուշ ես կստորագրեմ հրամանագիրը, եւ նա կանցնի երդման արարողությանը։ Շատ հուզիչ է»,- Twitter-ի իր էջում գրել է նախագահը։
Հիշեցնենք, որ Քավանոյին մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ, սակայն Սենատում 50 «կողմ» եւ 48 «դեմ» ձայներով նրա թեկնածությունը հաստատվեց։




























