ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժություններին կմասնակցի ամերիկյան «Հարի Տրումեն» ավիակիրը։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ջեյմս Ֆոգոն՝ տեղեկացնում է DW-ն։ 

Բացի այդ, Նորվեգիայի տարածքում եւ Բալթիկ ծովում ու Հյուսիսային Ատլանտիկայում զորավարժությունների մասնակիցների թիվը կավելացվի 5000-ով։ Այս կերպ, հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը անցկացվելիք զորավարժություններին կմասնակցի 50000 զինվորական՝ 31 երկրից, ինչպես նաեւ՝ 150 ինքնաթիռ եւ 60 նավ։

Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, այլ դրանք ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի վրա հարձակման դեպքում պաշտպանության իմիտացիա են։