Երեւանի փողոցներով սկսկել են առնետներ շրջել: Ցավոք, սա պատկերավոր արտահայտություն չէ, այլ իսկապես ցավալի փաստ:

Քաղաքական մթնոլորտի փոփոխությունը ոչ այդքան հասկանալի պատճառներով մայրքաղաքի փողոցները ամբողջությամբ հակասանիտարական վիճակի վերածեց:

 «Սանիթեք» ընկերության անտարբերությունը բազմապատկած քաղաքի որոշ բնակիչների անշնորհքությանը, փողոցներում եւ բակերում աղբակույտերի, աղբի սարերի առաջացման պատճառ է դարձել:

Աղբե լեռնաշղթաների շուրջ գարշահոտ գետեր եւ լճեր են:

Որոշ հատուկ «աղբառատ վայերի» մասին NEWS.am-ը բազմիցս է գրել, ընդ որում մինչ խնդիրը նման զանգվածային բնույթ կկրեր: Դրանցից մեկը Մայիսի 9-ի փողոցի շենքի նկուղներն են:

Նկուղի «պատուհանները» ամբողջությամբ լցված են աղբով: Պետք է ենթադրել, որ այն այնտեղ են նետել ոչ թե գիշերը գաղտնի ժամանած թշնամիները, այլ հենց մայրաքաղաքի բնակիչները եւ ամենայն հավանականությամբ նույն փողոցի բնակիչները:

Ի պատիվ թաղապետարանի պետք է նշել, որ շենքի նկուղները երկու անգամ մաքրվել են: Բայց կարճ ժամանակ անց վիճակը նորից վերադարձել է ի շրջանս յուր:  

Հոկտեմբերի 10-ի կեսօրին գործակալության թղթակիցը նորից անցել է այդ տան մոտով եւ ականատես դարձել առնետի խաղաղ զբոսանքին:

Կենդանին մտնում էր նկուղի պատուհաններից ներս, ապա դուրս գալիս, սնունդ  հոտոտում, իսկ այն գտնելով պահում էր թաթերում՝ առանց որեւէ վախի նշույլ զգալու, ի տարբերություն բազմաթիվ անցորդների, որոնք վախից մի կողմ էի փախչում:

Սա օրը ցերեկով փողոցներում առնետներին հանդիպելու բոլորովին էլ միակ դեպքը չէ: Ընդհակառակը՝ դեպքերն օրերցօր ավելի են շատանում: Եվ փոքր եղբայրների հանդեպ մարդկային վերաբերմունքի հետ մեկտեղ, պետք է արձանագրել, որ առնետը, լինելով մի շարք վտանգավոր հիվանդությունների տարածող, լավագույն հարեւանը չէ:

Եվ ճիշտ ժամական է հիշել «Համելնյան մկնորսի» մասին հեքիաթը. «Բացեիբաց, օրը ցերեկով փողոցներով առնետներ էին անցնում: Բնակիչները սարսափով նայում էին ահավոր առնետային երթին»: