Վրացի ժողովուրդը կստանա Արեւմուտքի եւ ողջ ժողովրդավարական աշխարհի աջակցությունը  Սահակաշվիլիի ռեժիմի դեմ պայքարում, հայտարարել է «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

«Ես կարող եմ հավաստիացնել, որ եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ողջ ժողովրդավարական աշխարհը կլինի ժողովրդի կողքին, որը ցանկանում է տապալել բռնապետին»,- ըստ «Գրուզիա Online»-ի հայտարարել է նա:

Բուրջանաձեն նշել է նաեւ, որ չի հանդուրժում Սահակաշվիլիի մեղադրանքները, թե Ռուսաստանի ղեկավարության հետ իր շփումները դավաճանություն են: «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է խոսում Սահակաշվիլին»,- ասել է Բուրջանաձեն եւ հավելել, թե չի հավատում, որ Սահակաշվիլիին հնարավոր է փոխել ընտրությունների միջոցով:

Բուրջանաձեի ղեկավարած նախաձեռնությունը մտադիր է նոր շարժում սկսել եւ մինչեւ տարեվերջ տապալել Սահակաշվիլիին: