Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը պահանջող հարյուրավոր ցուցարարներ շարունակում են հավաքվել Կահիրեի Թահրիրի հրապարակում։
Ամբոխը վանկարկում է «Բանակը եւ ժողովուրդը միասնական են», հայտնում է Al Jazeera-ն։
Զինվորականությունը եթերից հայտարարել է, որ երկրում արտակարգ իրավիճակի դրության մասին 30-ամյա օրենքն իրենք չեղյալ կհայտարարեն, «երբ այս ամենն ավարտվի»:
Զինվորականները հայտարարել են, որ Սահմանադրությունում փոփոխություններ կմտցվեն, ինչպես նաեւ ազատ եւ արդար ընտրություններ կանցկացվեն։
Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ցուցարարներին սատարել է նաեւ երկրի իմամը։ Նա մարդկանց կոչ է արել ուժեղ լինել եւ հետ չկանգնել սեփական պահանջներից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եգիպտոսում հուզումները սկսվել էին հունվարի 25-ից։ Հուզումների ընթացքում զոհվել է ամենաքիչը 300 մարդ։





























