Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ թուրք-գերմանական հիմնադրամի կողմից հարցում է անցկացվել հունվարի վերջին:

Այսպես, 2005թ. երբ Թուրքիան սկսել էր Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները, եվրաինտեգրման օգտին հանդես էին գալիս տեղական բնակիչների երկու երրորդից ավելին` 74 տոկոս: Այսօրվա դրությամբ այդ ցուցանիշն իջել է 34,8 տոկոսի:

Հարցվածների 60,1 տոկոսը բացասաբար են պատասխանել հարցին, հավատո՞ւմ են արդյոք, որ Թուրքիային կընդունեն ԵՄ: Հարցվածների 30,2 տոկոսը համարում է , որ եվրամիություն ընդունվելու ճանապարհին ճոչընդոտը Ֆրանսիան է, իսկ 24,9 տոկոսի կարծիքով` Գերմանիան:

41,2 տոկոսի կարծիքով, ԵՄ-ին այլընտրանք կարող է լինել հարեւան երկրների հետ համագործակցության ընդլայնումը: