Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն ընտանիքի հետ լքել է Կահիրեն, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ չվկայակոչելով ոչ մի աղբյուր։
Երբ Մուբարաքն իր երեկվա ուղերձով հրաժարվեց հրաժարական տալ, Եգիպտոսում նոր իրավիճակ է ստեղծվել, որը կարող է բռնությունների նոր ալիք առաջացնել։ Ուրբաթ օրը Եգիպտոսի բանակը փաստացի հանդես էր եկել երկրի ղեկավարի կողմից՝ սատարելով նրա՝ իշխանությունը երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանին փոխանցելու որոշմանը եւ խոստանալով բարեփոխումների երաշխավոր դառնալ։
Ուրբաթ Կահիրեում եւ Եգիպտոսի այլ քաղաքներում սպասվում են 18 օրվա մեջ ամենալայնածավալ ցույցերը՝ 10 միլիոն ցուցարարների մասնակցությամբ:
Նշենք, որ Հոսնի Մուբարաքը հրաժարվել է թողնել նախագահի պաշտոնը եւ համաձայնել է իր իրավասությունների մի մասը փոխանցել փոխնախագահ Օմար Սուլեյմանին:





























