Թուրքիայի Սինոպի նահանգի Բոյաբաթի շրջանում ուղեւորատար ավտոբուսը ընթացքի ժամանակ ենթարկվել է զինված հարձակման, որի հետեւանքով վիրավորվել է 3 ուղեւոր։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ուղեւորատար ավտոբուսը շարժվել է Ստամբուլի ուղղությամբ եւ հարձակման ենթարկվել Բոյաբաթից 18 կմ հեռավորության վրա։
Անհայտ անձի կամ անձանց կրակահերթերից վիրավորված ուղեւորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։





























