Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն ընտանիքի հետ թռել է Միացյալ Արաբական Էմիրություններ: Այդ մասին հաղորդել է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը` վկայակոչելով «բազմաթիվ աղբյուրների» տվյալները:
Թե ինչ աղբյուրներ, առայժմ չեն հաղորդվում: Մուբարաքի գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկություններ չկան:
Նկատենք, որ Հոսնի Մուբարաքը, ով երկիրը ղեկավարում է գրեթե 30 տարի, ի հեճուկս կանխատեսումների, իր հեռուստաուղերձում հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը եւ միայն համաձայնվել էր իր լիազորությունների մի մասը հանձնել փոխնախագահ Օմար Սուլեյմանին: Կահիրեի փողոցներում եւ այլ քաղաքներում մի քանի միլիոն մարդ է հավաքվել, որոնք պահանջում են նախագահի հրաժարականը:





























