Մոսկվայի կենտրոնում գտնվող Մանեժնայա հրապարակը շրջապատված է հատուկ նշանակության ուժերով կապված հնարավոր սադրանքների վերաբերյալ տեղեկատվության հետ: Ոչ մի միջադեպ չի գրանցվել, հայտնում է ոստիկանության տեղեկատվության վարչության ներկայացուցիչը:
Ոստիկանության գլխավոր վարչության տեղեկատվության վարչության ներկայացուցչի խոսքով, ոստիկանները օրենքի շրջանակներում, խստորեն կկանխարգելեն հասարակական կարգի խախտման փորձերը, այդ թվում նաեւ Մանեժնայա հրապարակում:
«Ընդհանուր առմամբ, անվտանգություն ապահովելու համար ամբողջ քաղաքում ներգրավվել են 2400 ոստիկաններ եւ զինծառայողներ»,- ասաց գործակալության զրուցակիցը:
Ինչպես հայտնում է «Ռիա-Նովոստի»-ի թղթակիցը, Մանեժնայա հրապարակ է ժամանել զինծառայողների երկու շարասյուն, բացի այդ հրապարակ են եկել հատուկ նշանակության, նաեւ հեծյալ ոստիկանները:Անվտանգության միջոցները խստացված են այն պատճառով, որ համացանցում ցույցի կոչեր է արել, այսպես կոչված, «դեկտեմբերի 11-ի» շարժում:
Հիշեցնենք, որ «Սպարտակ» ակումբի երկրպագուի սպանությունից օրեր անց, Մոսկվայի կենտրոնում 2010 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի էր ունեցել բողոքի ցույց, ինչը վերածվել էր անկարգությունների: Շեշի էին ենթարկվել բազմաթիվ կովկասցիներ:




























