Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան գտնվում է Էր Ռիադի հիվանդանոցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով սաուդյան SPA լրատվական գործակալությանը:
Գործակալության տվյալներով, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը չորեքշաբթի երեկոյան հիվանդանոցում այցելել է Գաբոնին եւ հետաքրքրվել նրա առողջությամբ:
Թե ինչու է նախագահը հայտնվել հիվանդանոցում, չի հաղորդվում:




























