Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի հրավերով Բուքինգհեմյան պալատում այսօր՝ հոկտեմբերի 27-ին մասնակցել է արքայազն Չարլզի ծննդյան 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։