Երեւան-Սեւան ճանապարհին 24-րդ կմ-ի վրա փետրվարի 13-ին ժամը 17:30-ի սահմաններում «ՎԱԶ-210630» մակնիշի 43 ՕՏ 654 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս գալով հանդիպակաց գոտի , բախվել է «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 16 ԼԼ 666 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, «ՎԱԶ-210630»-ի վարորդ 62-ամյա Սերյոժա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան քաղաքի հիվանդանոց: «Միթսուբիշի Պաջեռոն» վարել է 21-ամյա Տարոն Ղուկասյանը:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի ճանապարհային ոստիկանության Կոտայքի մարզի ժանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու քննիչ Ասատրյանը: Մեքենաները տեղափոխվել են Կոտայքի մարզի տուգանային հրապարակ: Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























