Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենխեն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգթոն, որտեղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ բանակցություններ կանցկացնի, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով       The Associated Press:

Հրապարակման համաձայն, Բահրեյնի համաժողովում այս մասին հաղորդել է անձամբ Մեթիսը:

Նախարարը նշել է, որ ռազմավարական մրցակցությունը «թշնամություն չի ենթադրում», եւ նա մտադիր է համագործակցել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը:

Ավելի վաղ Մեթիսն ասել էր, որ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանը «երբեք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին»: