Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում կայացած քառակողմ գագաթաժողովից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես են եկել: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահը, հաղորդում է RT-ն:
«Սիրիական կարգավորման սկզբունքային հարցերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ մենք լուրջ աշխատանք ենք կատարել: Համատեղ ընդունված հայտարարությունը արտացոլում է Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի տրամադրվածությունը Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հետագա փոխգործակցության ընդլայնմանը, միջսիրիական արդյունավետ երկխոսության մեկնարկին եւ անբհրաժեշտ պետական բարեփոխումների եւ փոխակերպումների անցկացմանը», — ասել է նա:
Երկրների ղեկավարների հանդիպումը մոտ 3 ժամ է տեւել:



























