Վերջին 25 տարվա ընթացքում ամեն տարի Համաշխարհային օվկիանոսը ստացել եւ պահպանել է 60 տոկոսով ավելի շատ ջերմություն, քան ենթադրում էին գիտնականները։ Այս մասին ասված է Փրինսթոնի համալսարանի գիտնականների հետազոտությունում, հայտնում է HighTech–ը՝ վկայակոչելով Phys.org–ին։

Գիտնականները հետեւում են Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանին, որպեզի որոշեն, թե որքան ուժեղ է Երկրի մակերեւույթը տաքացել եւ որքան ջերմություն է այն անջատում։ Այս երեւույթը անմիջապես ազդում է կլիմայի փոփոխության եւ համաշխարհային ջերմաստիճանի բարձրացման վրա։

Հետազոտողները պարզել են, որ համաշխարհային օվկիանոսը տաքանում է 60 տոկոսով ավելի ուժեղ, քան հաշվարկել են ՄԱԿ վերլուծաբանները։ Նրանց զեկույցում ասվում է, որ օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը 12 տարի անց կարող է հանգեցնել համաշխարհային ջերմաստիճանի աճին 1.5°С–ով։