ԱՄՆ–ում ամենաթանկ տարածքը վաճառքի է հանվել 245 մլն դոլարով։ Առանձնատունը տեղակայված է Լոս Անջելեսի Բել Էյր շրջանում, հայտնում է «ՌԲԿ»–ն՝ վկայակոչելով ամերիկյան անշարժ գույքի որոնման Realtor.com պորտալը։
Առանձնատունը կառուցվել է ֆրանսաիական նեոդասական ոճով ճարտարապետ Սամներ Սպոլդինգի կողմից դեվելոփերի պատվերով, որը առանձնատունը նվիրել է կնոջը։ Սակայն կինը չի սիրել այս տեղը չափազանց շատ ճոխ լինելու համար եւ այդտեղ շատ հազվադեպ է եղել։ 1940-ականներին այն ձեռք է բերել հյուրանոցների սեփականատեր Արնոլդ Կիրբեքին։ 1986 թվականին անշարժ գույքը ձեռք է բերել մեդիամագնատ Էնդրյու Ջերոլդ Պերենչոն եւ սկսել է այն տնամերձ դարձնել, նշված է նյութում։


























