Ճապոնիայում ջրի տակ է անցել Կուրիլյան կղզիներից ոչ հեռու գտնվող ոչ մեծ կղզի, հայտնում է ChannelNewsAsia-ն:
Անմարդաբնակ Էսամբեհանա-Կիտակոձիմա կղզին ջրից վեր էր խոյանում 1,4 մետր: Հարակից գյուղերի բնակիչներն անգամ տեղյակ չէին կղզու գոյության մասին: Դրա բացակայությունը նկատել են տեղացի ձկնորսներն ու առափնյա պահպանությունը:
Ամենայն հավանականությամբ, կղզու վերին հատվածը ոչնչացրել են փոթորիները եւ սառցահատը, եւ այն ուղղակի ծածկվել է ջրով:
Տեղական իշխանությունները փորձում են պարզել՝ կղզու կորստից հետո Ճապոնիայի տարածքային ջրերի լայնությունն արդյոք չի կրճատվել:


























