ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանին, վաղաժամկետ քվեարկել են ԱՄՆ Կոնգրեսի միջակա ընտրություններում։ Այս մասին տեղեկացրել է The Hill-ը։

Թրամփ ամուսինները հեռակա քվեարկել են Նյու Յորքում, որտեղ նրանք մի քանի շաբաթ առաջ գրանցվել են որպես ընտրողներ։

Հոկտեմբերի 31-ին CNN-ը, վկայակոչելով Catalist-ին, տեղեկացրել էր, որ մոտ 20 մլն ամերիկացիներ վաղաժամկետ են քվեարկել միջակա ընտրություններում։

Կոնգրեսի միջակա ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 6-ին։ Կվերընտրվեն 100 կոնգրեսականներից 35-ը, Ներկայացուցիչների պալատի 435 անդամները, 39 նահանգապետեր եւ նահանգների 6073 օրենսդրականներ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։