Ֆլորիդայում յոգայի ստուդիայում հրաձգության արդյունքում 4 մարդ տուժել է, եւս մեկ մարդ մահացել է, հաղորդում է Газета.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Ոստիկանության տվյալներով, հրաձգությունը տեղի է ունեցել Թալահասիում՝ առեւտրի կենտրոնում գտնվող յոգայի ստուդիայում: Չորս տուժածներ ծանր վիճակում են, իսկ հրաձիգը ինքնասպանություն է գործել:

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները դեռեւս չեն կարողանում բացահայտել հրաձիգի ինքնությունը: