Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան սկսել են ռազմածովային համատեղ զորաշարժը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով «Ռյոնհապ»-ին։
Նշվում է, որ այդ զորավարժությունները առաջինն են, որոնք երկու երկրներն անցկացնում են 2018 թվականի հունիսից։ Ամռանը դրանք դադարեցվել էին Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման ձախողման վտանգը կանխելու համար։
Համաձայն եղած տեղեկության՝ զորավարժությունները 2 շաբաթ կտեւեն։ Դրան մասնակցում են շուրջ 500 զինվորականներ։




























