ԱՄՆ-ում երիտասարդ զույգը մահացել է ուղղաթիռի վթարից հետո:
Ըստ ABC13 հեռուստաալիքի, ողբերգությունը տեղի է ունեցել ամուսնությունից մեկուկես ժամ հետո ԱՄՆ-ի Տեխաս նահանգում:
Վթարը տեղի է ունեցել կիրակի գիշերը: Արարողության ավարտից հետո նորապսակները ուղղաթիռ են նստել, որը վթարի է ենթարկվել Յուվալդե քաղաքից 15 մղոն դեպի հյուսիս-արեւմուտք: Զույգը եւ օդաչուն մահացել են:
«NTSB-ն Bell 206B ուղղաթիռի վթարը հետաքննում է», — հաղորդվում է գերատեսչության Twitter-ում: Տեղական հրշեջ ծառայությունը վթարի վայր է ուղարկել 10 մեքենա:




























