Անցկացված հետազոտությունների արդյունքում առաջիկայում կկրճատվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության 150 աշխատակիցներ: Այս մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող եւ բաշխող համակարգերի գործունեության, գազի եւ էլեկտրականության գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրման նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի նիստում ասաց  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ բազմիցս հայտարարել է օպտիամալացման մասին, իսկ դրա արդյունքում տնտեսված միջոցները կուղղվեն սակագների նվազեցման աշխատանքներին:

«Միաժամանակ, պետք է նշեմ, որ այս կրճատումները ոչ մի կերպ չեն անդրադառնա տվյալ կազմակերպության տրամադրած ծառայությունների որակի վրա»,- պարզաբանեց Բաղրամյանը: