«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի  սակագնային մարժան 2012-ից հետո էականորեն չի ավելացել:

Հայաստանի գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող եւ բաշխող համակարգերի գործունեության, գազի եւ էլեկտրականության գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրման նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի նիստում այս մասին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Կարեն Հարությունյանը:

Նրա խոսքով, վերջին 8 տարիներին ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:

«2015-ին մարժան աճել է 6.56 դրամով, իսկ ընդհանուր առմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի  մարժան աճել է 3.47 դրամով, սակայն հաջորդ տարի 4 դրամով նվազել է: 2012-ից հետո սակագնային մարժան ավելացել է 24,7 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ ընդամենը 3,9 տոկոսով», - բացատրեց Հարությունյանը: