Մինսկի աճուրդում դրվել է հազվագյուտ լոտ՝ Տու-154Մ ինքնաթիռը, որով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չվերթներ է կատարել։ Սակարկումները կսկսվեն դեկտեմբերի 5-ին՝ տեղեկացնում է «Белновости»-ն։

Որպես օդանավի վաճառող՝ հանդես է գալիս «Բելավիա» ավիաընկերությունը։ Մեկնարկային գինը 4292900 ռուբլի է՝ մոտ 2 մլն դոլար։ Նշվում է, որ կանխավճարը կկազմի ինքնաթիռի գնի 10 տոկոսը։

Տու-154Մ ինքնաթիռը, որով նախագահ Լուկաշենկոն 2010-ական թվականների կեսերին տեղից տեղ էր մեկնում, ստեղծվել է 1995թ․։ 2012թ․ «Բորտ N 1» դարձավ Boeing-767-300ER-ը։

Նշենք, որ վերջին անգամ Տու-154Մ-ով Լուկաշենկոն 2016թ․ պաշտոնական այցով Չինաստան է մեկնել։