Սպիտակ տան White House առցանց խանութը Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման պատվին 3 վրիպակով հուշադրամ է հատել եւ պաշտոնական կայքում այն վաճառքի հանել, հաղորդում է« ՌԻԱ Նովոստին »:

Մի կողմում դրոշների ֆոնին պատկերված են պետությունների ղեկավարները, մյուսում՝ Հելսինկիի մայր տաճարը, որի հարեւանությամբ անցկացվել են բանակցությունները: Ռուսերենով գրությունները սխալներով են («ддипломатическая история», «новое эра» и «Хельписнкий саммит»):

Հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունեցան Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների առաջին լիարժեք ձեւաչափով բանակցությունները: Այդ ժամանակ քաղաքական գործիչները դեմ առ դեմ ավելի քան երկու ժամ զրուցել էին: