Հյուսիսային Կարոլինա նահանգից 11-ամյա աղջիկը մեղադրվում  է Հելոուինի կոնֆետներում ասեղներ դնելու մեջ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով  Fox8-ին:

Տեղական ոստիկանության տվյալներով տուժել է 12-ամյա տղա: Տոնին նվիրած շոկոլադե բատոնն ուտելուց հետո, տղան բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Ավելի ուշ նման դեպքի մասին երկրորդ հաղորդումն է ստացվել:

Նշվում է, որ աղջիկը կոնֆետների մեջ ասեղները դրել է փաթեթավորումից ներս խրելով եւ դրանք դժվար է եղել հայտնաբերել: