Արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսում է մոտ 40 կմ նոր մայրուղային գազատարների շինարարություն: Նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում՝ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգի գործունեության, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին, ասաց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:
Բացի այդ նրա խոսքով, նախատեսվում է մոտ 700 կմ մայրուղային գազատարների թեթեւ վերանորոգում եւ մոտ 650 կմ գազատարների հիմնանորոգում:
«Բացի այդ նախատեսվում է վերակագնել Աբովյանի ստորգետնյա պահեստ կայանի 7 գազակայանները եւ նոր կայանի շինարարություն սկսել, ինչի արդյունքում, վթարների դեպքում, Հայաստանի բնակչությանը գազի մատակարարումը մինչեւ 30 օրով կապահովվի», - բացատրեց Թադեւոսյանը:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 480 մլն դոլար: Դրանց իրականացումը նախատեսվում է մինչեւ 2030 թվականը:




























