«Գազպրոմ-Հայաստան» ընկերության փաստացի ծախսերը առավել մեծ են, քան նրա իրական եկամուտները: Նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում՝ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգի գործունեության, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին այս մասին ասաց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ նման իրավիճակում գազի գնի նվազեցման համար լրացուցիչ ռեզերվների որոնման հարցը բավականին խնդրահարույց է:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին նշեց, որ հանրությանը հետաքրքրում է այն հարցը, թե ինչու է 150 դոլարով ձեռք բերված 1000 խոր.մետր գազը վերջնական սպառողին հասնում ավելի բարձր գնով:

«Կա՞ ռեզերվ, որը ծախսերի ընդհանուր օպտիմալացման արդյունքում կբերի միջին արժեքի նվազեցման»,- հետաքրքրվեց նա:

Ի պատասխան՝ Թադեւոսյանը շեշտեց, որ գազի գինը կազմում է 255 դոլար, իսկ գազի գնման միջին գինը կազմում է 150 դոլար:

Արդյունքում, Թադեւոսյանի հավաստմամբ, «Գազպրոմ-Հայաստան» ՓԲԸ մարժան կազմում է ընդամենը 62 դոլար: