29 տարի առաջ Որակի եվրոպական կազմակերպությունը ՄԱԿ-ի աջակցությամբ նոյեմբերի երկրորդ հինգշաբթին հայտարարեց Միջազգային Որակի օր։ Beeline-ում այդ միջոցառումն այսօր անցավ ընկերության բաժանորդների մասնակցությամբ։

Beeline-ի 12 բաժանորդ հրավիրված են եղել հանդիպելու ընկերության գլխավոր տնօրենի հետ եւ մասնակցելու շրջայցի։ Միջոցառմանը մասնակցելու համար ընտրվել են այն բաժանորդները, ովքեր առավել ակտիվ են գնահատում ընկերության ծառայությունները եւ հետադարձ կապ են թողնում, դրանով իսկ հնարավորություն տալով ընկերությանը բարձրացնել ծառայությունների որակը եւ դարձնել դրանք ավելի պարզ եւ հարմար։

«Ես երջանիկ եմ ողջունել Beeline-ում մեր ամենաակտիվ բաժանորդներին, ովքեր պարբերաբար ժամանակ են տրամադրում հարցումներին եւ արտահայտվում են ծառայությունների որակի եւ հարմարավետության մասին։ Եթե մենք տեսնում ենք, որ հաճախորդի պատասխանի մեջ կան ցածր գնահատականներ կամ մասնակցություն պահանջող մեկնաբանություններ, մենք նրա հետ կապվում ենք եւ օգնում ենք խնդիրների լուծման հարցում։ Բոլոր՝ թե դրական, թե բացասական գնահատականները մեզ օգնում են արագ եւ ճիշտ գնահատել ծառայության որակը, անհրաժեշտ փոփոխությունները կատարել, զարգանալ եւ լինել հաճախորդների հանդեպ ամենաուշադիր ընկերությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարվա սկզբից Beeline-ը մշակել է հաճախորդներից ստացված ավելի քան 50 000 պատասխան եւ գնահատական։ Հիմնականում Beeline-ի աշխատակիցների սպասարկումը ստացել է ամենաբարձր գնահատականները։ Այդ հետադարձ կապի հիման վրա փոփոխություններ են կատարվել որոշ սակագներում եւ ծառայություններում, ինչպես նաեւ նոր ծառայություններ եւ ակցիաներ են գործարկվել։

Նշենք, որ 2018 թ․ նոյեմբերի 5-ից 11-ը նշվում է Որակի եվրոպական շաբաթը, որն անցնում է «Որակը հաջողությու՜ն է» կարգախոսով։