Դերասան Միխայիլ Եֆրեմովի գործընկերները նրա 55-ամյակը շնորհավորել են «Չապաեւը եւ Դատարկությունը» ներկայացման ժամանակ դեմքին տորթ քսելով», հայտնում է ներկայացման PR-մենեջեր Կոնստանտին Ֆիլիպովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ իր հոբելյանի նախօրեին Միխայիլ Եֆրեմովը Պավել Ուրսուլի «Չապաեւը եւ Դատարկությունը» ներկայացման մեջ կատարում էր հոգեբուժարանի գլխավոր բժշկի եւ դիվիզիայի հրամանատար լեգենդար Չապաեւի դերը:

«Ներկայացման ժամանակ, դերասանի համար ամենաանսպասելի պահին դերասան Պավել Սբորշչիկովը, որը ներկայացման մեջ կատարում էր Սերդյուկի դերը, աննկատելիորեն բեմ բերեց տոնական տորթը եւ այն քսեց հոբելյարի դեմքին»,- ասել է Ֆիլիպովը:

Նա նաեւ հավելել է, որ հանդիսատեսը կատակին աջակցել է ծափահարություններով եւ շնորհավորական բացականչություններով: Այս կատակը շատ է հավանել նաեւ ինքը Եֆրեմովը, չնայած եւ շատ անսպասելի էր: Բեմում եղած բոլոր դերասանները նույնպես շնորհավորել են իրենց գործընկերոջը, այնուհետեւ ներկայացումը շարունակել են: