Խոշոր սպիտակ տրյուֆելը իտալական Ալբայում աճուրդում վաճառվել է արտասովոր բարձր գնով, հայտնում է Agence France-Presse-ը:
Հոնկոնգից գնորդը, ում անունն անհայտ է, 85 հազար եվրո է վճարել 850 գրամ քաշով սնկի համար՝ պտղամարմնի յուրաքանչյուր 100 գրամի դիմաց վճարելով 10 հազար եվրո: Աճուրդի տանը տրյուֆելի միջին քաշը կազմել է 20 գրամ, իսկ 100 գրամի գինն այս տարի 350 եվրոյից չի անցել:
«Նման բարձր դրույքը կարող է պատճառաբանվել այն փաստով, որ սա բարեգործական աճուրդ էր, ինչպես նաեւ 850-գրամանոց տրյուֆելի հազվադեպությամբ: Բանն այն է, որ տրյուֆելը որքան խոշոր է, այնքան արժեքավոր»,- ասել է աճուրդի տան ներկայացուցիչը:
Տրյուֆելնները հաճախ են աճուրդում բարձր գներով վաճառվում: Այսպես՝ 2013-ին նրբահամ սնկերի զույգը վաճառվել էր 90 հազար դոլարով: 2010-ին իտալական Տոսկանայից երկու սպիտակ տրյուֆելը Մակաոյի աճուրդում վաճառվել էր 330 հազար դոլարով: Նույն տարի Իտալիայի Պյեմոնտ նահանգում տրյուֆելների փառատոնում 900 գրամ քաշով սունկը 105 հազար եվրոյով ձեռք էր բերել Հարավային Կորեայից քննադատ եւ գինու մասնագետ Ժանին Չո Լին:



























