Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականը Գազայի հատվածում պարտության ընդունումն էր։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական ներկայացուցիչ եւ առաջնորդ Սամի Աբու Զուխրին, փոխանցում Al Mayadeen հեռուստաալիքը։

«Գազան իր դիմացկունությամբ կարողացել է քաղաքական ցնցում առաջացնել օկուպացիոն ճամբարում»,–փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Չորեքշաբթի Լիբերմանը հայտարարել է իր հրաժարականի մասին, ինչպես նաեւ կառավարական կոալիցիայից «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության դուրս գալու մասին։ Քաղաքական գործիչը իր հրաժարականը բացատրել է Գազայի հատվածի նկատմամբ ոչ բավարար չափով կոշտ գործողությունների հետ անհամաձայնությամբ։