Ջամալ Խաշոգջիի սպանության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու որոշումը պետք է բացառի թագավորության հասցեին հարձակումները, կարծում է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ջամալ Խաշոգջիի սպանության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու որոշումը ճիշտ ուղղությամբ կայացված որոշում է՝ արդարության հաստատման եւ քաղաքականացման եւ թագավորության դեմ արշավի կազմակերպման  փորձերի արգելափակման շրջանակներում», - ասել է Հարիրին:

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը նախօրեին հաղորդել էր, որ Խաշոգջիի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ: Սպանության հինգ անմիջական մասնակիցների համար դատախազությունը պահանջել էր մահապատիժ, մնացածը կպատժվեն շարիաթի կանոններով: