Եմենում քաղաքացիական պատերազմի հետեւանքով վերջին 3,5 տարում, հնարավոր է, սովից մահացել է մինչեւ 5 տարեկան մոտ 85 հազար երեխա, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Save the Children կազմակերւպությանը:

Պարբերականը նշում է, որ այս ցուցանիշը համընկնում է ՄԱԿ տվյալներին, որը հայտարարել էր, որ երկրում 14 մլն մարդ ենթակա է սովի սպառնալիքին:

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ն Եմենում հակամարտության կողմերին կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ ՄԱԿ հովանու ներքո վերականգնել խաղաղ կարգավորման գործընթացը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսից երկրում շարունակվում է կառավարական ուժերի եւ «Անսար Ալլահ» շարժման միջեւ դիմակայությունը: Այն ավելի ակտիվ փուլ էր մտել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո: