Կիրակի ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում մոլեգնող ուժեղ փոթորկի հետեւանքով Չիկագոյում եւ Կանզասում հարյուրավոր չվերթներ չեղյալ են հայտարարվել, հաղորդում է Fox News-ը:

Վատ եղանակի պատճառով որոշ խոշոր ավտոճանապարհներ փակվել են:

FlightAware կայքում հրապարակված տվյալների համաձայն, Չիկագոյի Օ'Հարա օդանավակայանը տեղական ժամանակով ժամը 9:00-ից արդեն չեղյալ է հայտարարել 792 չվերթ  եւ 426 չվերթ հետաձգել: 124 չվերթներ չեղյալ են հայտարարվել նաեւ Չիկագոյի Միդուեյ օդանավակայանում, 83 թռիչքները՝ հետաձգվել:

Կանզասի միջազգային օդանավակայանը ժամը 9:00-ից չեղյալ է հայտարարել ընդհանուր 188 չվերթ, եւս 35 չվերթ հետաձգվել է ավելի ուշ ժամի: