Ամերիկյան իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը Արգենտինայի իշխանություններին, որտեղ ուրբաթ սկսվում է G20 գագաթնաժողովը, դիմել է խնդրանքով՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի երկիր ժամանելու դեպքում նրան ձերբակալել, փոխանցում է Clarin պորտալը:

Խնդրանքն ուղարկվել է դատավոր Արիել Լիխոյին՝ կապված լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության եւ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հնարավոր ռազմական հանցագործությունների հետ:

Washington Post պարբերականը, վկայակոչելով աղբյուրին, հայտնել էը, որ ԱՄՆ ԿՀՎ-ն եզրակացրել էր, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը կարող էր տալ ընդդիմադիր սաուդցի լրագրողին սպանելու հրամանը:

Դատավորը հիմա այս հարցումը դատախազություն է ուղարկել, որպեսզի որոշվի՝ արդյոք այս դեպքը համապատասխանո՞ւմ է արգենտինական իրավազորությանը: Միաժամանակ, Clarin-ի դատական մարմիններում աղբյուրները քիչ հավանական են համարում Արգենտինայի արդարադատության կողմից հարցման բավարարումը: