Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հանդես է եկել մյուս երկրների հետ առեւտրում ազգային արժույթների լայն օգտագործման օգտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր խնդիրները ինքներս պետք է լուծենք: Չափազանց կարեւոր է փոխհաշվարկներում սեփական արժույթի օգտագործումը: Այլ ճանապարհ չկա՝ բացի մեր ազգային արժույթների օգտագործումը: Այլապես արժութային փոխարժեքը կշարունակի մեզ վրա ճնշում գործադրել»,- հայտարարել է Էրդողանը՝ Ստամբուլում ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության Տնտեսական եւ առեւտրի հարցերով կոմիտեի նիստում:
Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ-ն մաքսատուրքերը բարձրացրեց, «ամբողջ աշխարհում սկսեցին պաշտպանության մեխանիզմներ որոնել»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ընթացիկ տարվա մարտին ներմուծման մաքսատուրքեր էր սահմանել պողպատի համար 25 տոկոսով, ալյումինի՝ 10 տոկոսով, մի շարք երկրների հետաձգում տրամադրելով: Վաշինգթոնը մայիսի վերջին օրը այս մաքսատուրքերը մտցրեց գործնականում բոլորի համար՝ ներառյալ ԵՄ-ի եւ Կանադայի:





























