ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները հաստատելու համար Խաղաղության Նոբելյան մրցանակ չի ստանա: Այս մասին նա ասել է  The New York Post-ին:

«Նրանք երբեք այն ինձ չեն տա», — ասել է նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թրամփը կարժանանա Խաղաղության Նոբելյան մրցանակին, եթե Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնի, հաղորդում է RT-ն: